Posted in Սեբաստացու տոն

“Իմ դպրոցը”

Իմ դպրոցում ստեղծում ենք շատ հետաքրքիր բաներ և ամեն տարի տեղափոխվում ենք ուրիշ դասարան: Դպրոցում տոներ ենք նշում: Այստեղ համակարգիչներով ենք աշխատում, մենք 11:57-ին նախաճաշ ենք անում, 2:00-ին Երկարօրյան է սկսվում, 2:35-ին ճաշ ենք անում , 4:56 պատրաստվում ենք գնալ տուն, և 6:00 հասնում ենք տուն: Մեր դասարանը երեքի մեկն է:Մեր դպրոցը Բանգլադեշում է գտնվում:

Posted in Սեբաստացու տոն

“Ինչպիսի պետք է լինի սեբաստացին”

Սեբաստացին պետք է լինի լողորդ, ճամփորդող, աշխատասեր, խելացի, բարի, առողջ, հասկացող, լավ գնահատականերով, լավ ձեռագիր ստեղծագործություններով, ընկերասեր, լսող:

Posted in Իմ մասին

Իմ մասին

Ողջույն, ես Էմիլին եմ, ութ տարեկան եմ: Ես բարձրահասակ աղջիկ եմ, շատ գեղեցիկ եմ:

Աչքերս և մազերը մուգ-մուգ շագանակագույն են: Մազերս ուղիղ չեն և կարճ են:

Ես սիրում եմ մանուշակագույն և մուգ կապույտ գույները:

Շատ լավ եմ խոսում անգլերեն:

Իմ ամենամեծ քույրը՝ Նոյեմին, ապրում է Ֆրանսիայում:

Ես և իմ երկու քույրերը՝ Սոֆին եւ մորաքրոջս աղջիկը՝ Միշելը, նույն օրն ենք ծնվել՝ ապրիլի մեկին։ Բայց մենք բոլորս էլ տարբեր տարիքներ ունենք։ Հարազատ քրոջիցս՝ Սոֆիից, ես փոքր եմ ուղիղ յոթ տարի։

Իսկ Միշելն ինձնից փոքր է երկու տարի։

Ես սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:

Շատ եմ սիրում իմ դպրոցը, քանի որ դասերը հետաքրքիր են անցնում:

Ես կատակասեր եմ, ուրախ, բայց հանգիստ։ Բարի, խելացի եւ աշխատասեր աղջիկ եմ։