Posted in Իմ մասին

Իմ մասին

Ողջույն, ես Էմիլին եմ, ութ տարեկան եմ: Ես բարձրահասակ աղջիկ եմ, շատ գեղեցիկ եմ:

Աչքերս և մազերը մուգ-մուգ շագանակագույն են: Մազերս ուղիղ չեն և կարճ են:

Ես սիրում եմ մանուշակագույն և մուգ կապույտ գույները:

Շատ լավ եմ խոսում անգլերեն:

Իմ ամենամեծ քույրը՝ Նոյեմին, ապրում է Ֆրանսիայում:

Ես և իմ երկու քույրերը՝ Սոֆին եւ մորաքրոջս աղջիկը՝ Միշելը, նույն օրն ենք ծնվել՝ ապրիլի մեկին։ Բայց մենք բոլորս էլ տարբեր տարիքներ ունենք։ Հարազատ քրոջիցս՝ Սոֆիից, ես փոքր եմ ուղիղ յոթ տարի։

Իսկ Միշելն ինձնից փոքր է երկու տարի։

Ես սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:

Շատ եմ սիրում իմ դպրոցը, քանի որ դասերը հետաքրքիր են անցնում:

Ես կատակասեր եմ, ուրախ, բայց հանգիստ։ Բարի, խելացի եւ աշխատասեր աղջիկ եմ։

Unknown's avatar

Author:

Սովորում է «Մխիթար Սեբաստացի» կրթօջախի, Արևմտյան դպրոցի, երրորդ դասարանում

Leave a comment