Մենք մայրենիից կարդացել և քնարկել ենք հեքիաթներ, պատմվածքներ, առակներ, հանելուկներ, սովորել ենք տարբեր բանաստեղծություներ: Ինձ շատ դուր է եկել Անխելք Մարդը: Մայրենիից շատ հանելուկներ և հորինուկներ ենք հորինել և կարդացել: Սա իմ հորինուկն է՝ Մոլորված շնիկները :
Մաթեմատիկա՝
Մաթեմատիկայից լուծել ենք հետաքրքիր առաջադրանքներ : Մենք մաթեմատիկայից սովորել ենք եռանիշ թվերով տարբեր գործողություներ կատարել : Մաթեմատիկան անում ենք համակարգիչներով և աշխատում ենք բանավոր, կատարել ենք չափումներ :
Նախագծեր՝
Նախագծերից մասնակցել եմ «Թթուդրիկ» «Մեդիա ուրբաթ» , «Տիեզերք» «Սեբաստացու օրեր» նախագծերին։
Ճամփորդություն՝
Այս տարի՝ սեպտեմբերին մենք գնացել ենք Արզական գյուղ, նոյեմբերին էլ՝ Ջրվեժ արգելոց։ Ճամփորդության պատումը ներկայացրել եմ իմ բլոգում։ Նաև՝ մենք դեկտեմբերին գնացել ենք Մալյան թատրոն։