Posted in Մայրենի, Առցանց ուսուցում

Երկիր որտեղ տառերը սկսվում են փ-ով

Մի մարդ գնում է զբոսնելու մի երկիր։ Նա տեսավ գեղեցիկ այգի, իր դիմաց։ Գնաց այնտեղ և հանկարծակի ընկնում է մի “փքաղաք”։ Նրան շատ հետաքրքրեց ամեն ինչ, նա մի հինգ քայլ արեց և հանդիպեց մի աղջկա ։ Հարցրեց, թե ես որտե՞ղ եմ , աղջիկը պատասխանեց, որ դու փքաղաքում ես: Այստեղ նորմալ ուտելիք չկա այլ փուտելիք կա, որը ինչքան ուտում ես նորից աճում է։ Իսկ փշորերն էլ երբեք չի կեղտոտվում, և բոլոր բառերը սկսվում փ-ով ։ Մարդը զարմացած ասում է, թե այս ինչ բախտաբեր երկիր է..։

Posted in Առցանց ուսուցում

Սովորողի անհատական պլան

Ժամը 9:00-10:30

Ապրիլի՝ կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված նախագծեր՝ Մայրենի՝ Ծաղկազարդ և Զատիկ ծես ուսումնական նախագիծ Անգլերեն` Easter Ռոսերեն` Смышленые переводчики

Ժամը 10:30-14:10

Տեսադասեր

Անգլերեն տեսադաս- երկուշաբթի

Ռուսերեն տեսադաս-չորեքշաբթի

Մայրենիի տեսադաս-երեքշաբթի, ուրբաթ

Մաթեմատիկայի տեսադաս-երկուշաբթի, հիգշաբթի

Զատկական նախագծեր- չորեքշաբթի

Ժամը 14:10-18:00

Ընտանեկան նախագծեր

Դասապատրաստումից հետո խաղեր եմ խաղում եղբորս հետ playstation-ով։

խաղերից բացի նաև Togo ֆիլմն եմ նայել։Որը շատ հուզիչ էր։Ես նույնիսկ լաց եղա։

Ընթերցանություն

Դասերից, խաղերից և մուլտֆիլմերից բացի երեկոյան գիրք եմ կարդում։ Կարդում եմ Հովհաննես Թումանյանի հեքիաթները

Ժամը 18:00-20:00

Ինքնակրթություն

Բացի Առցանց ՈՒսուցումից ես զբաղվում եմ նաև ինքնակրթությամբ։ Կարդում եմ պատմվածքներ, հեքիաթներ, մաթեմաթիկական խնդիրներ լուծում, ֆիլմեր և մուլտֆիլմեր եմ դիտում։ Այս ընթացքում նաև սովորել եմ պարանով ցատկել։

Posted in Մայրենի, Առցանց ուսուցում

Մեր ընտանիքի յոթ հրաշալիքները

Իմ ընտանիքի ամենամեծ հրաշալիքը Սերն է։ Իմ ընտանիքում շատ սեր կա։ Իմ ընտանիքը կազմված է սերից։

Իմ ընտանիքի մյուս հրաշալիքը կարոտն է։ Երբ իմ ընտանիքից մեկը տանը չէ մենք բոլորս կարոտում ենք նրան։

Երրորդ հրաշալիքը երաժշտությունն է, առանց որի տխուր կլիներ։

Մյուս հրաշալիքը մեր սիրուն տունն է, որին ես անվանում եմ Բլյուբերրի, քանի որ մեր տունը շատ յուրահատուկ է, եւ ունի կապույտ տանիք։ Ես շատ եմ սիրում մեր տունը։

Մյուս հրաշալիքը մայրիկս, հայրիկս եւ Սոֆին են՝ մեծ քույրս։

Հաջորդը մեր շունն է՝ Ձյունիկը, որին ես շատ եմ ջղայնացնում, բայց եւ շատ եմ սիրում։

Եւ վերջում, մեր տան հրաշալիք ես եմ 🙂

Posted in Մայրենի, Առցանց ուսուցում, Իմ գրադարանը, Uncategorized

ԳՈՐՏԸ

Ի՞նչ գիրք ես կարդում կամ արդեն կարդացել (վերնագիրը, հեղինակի անունը):

Հովհաննես Թումանյան – Գրիմմ Եղբայրներ

Հովհաննես Թումանյան-Գրիմմ եղբայրներ

Քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:

– Դե ինձ բարձրացրու, դիր քեզ մոտ:

Աղջիկը իր մեջը շատ է նեղանում, տատամսում է, բայց թագավորը պատվիրում է, որ գորտն ինչ ասում է՝ լսի: Աղջիկը գորտին բարձրացնում է դնում իր աթոռին: Աթոռին է դնում թե չէ՝ հիմի էլ ուզում է սեղանը բարձրանա: Դնում է սեղանին: Հիմի էլ ասում է՝ մոտ քաշիր քո ոսկե ամանը, որ միասին ուտենք: Ի՞նչ աներ խեղճ աղջիկը, էս մի կամքն էլ է կատարում: Ուտում է պրծնում, հիմի էլ թե՝ կշտացա, ՛քունս տանում է, ինձ տար քո սենյակը, մետաքսե անկողինդ շինի, որ քեզ հետ միասին քնենք: էստեղ արդեն աղջիկն սկսում է լաց լինել: Սառն ու լպրծուն գորտին դիպչելուց էլ զզվում էր ու զարզանդում, հիմի պետք է տաներ իր գեղեցիկ ու մաքուր անկողնում իր հետ քնեցներ: Չի ուզում, բայց հերը առաջվանից ավելի է զայրանում: Ասում է՝ այժմ չպետք է արհամարհես նրան, ով որ փորձանքի ժամանակ թանկ էր քեզ համար; Ինչ որ խոստացել ես — պետք է կատարես:

Ճարահատված աղջիկը երկու մատով գորտի մեջքից բռնում է, տանում իր ննջարանն ու դնում անկյունում: Բայց արի տես, որ գորտը սրանից էլ չի խրատվում: Աղջիկը հենց անկողին է մտնում թե չէ՝ ցատկելով մոտենում է, հատակին կանգնում ու ճըզտալով խոսում. – Հը, էդ ի՞նչ է… ես էլ եմ հոգնած… ես էլ եմ ուզում քնե՜մ… ինձ էլ պառկեցրու քեզ հե՛տ…

Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:

Գորտը, աղջիկը, թագավորը,

Գորտը

Grimm's Fairy Tales for the Young and Old – Brothers Grimm (Ralph ...
Գորտը չափերով մեծ էր, կանաչ էր և լպրծուն, նաև զարմանալի էր որովհետև նա խոսում էր։ Գորտը նաեւ սիրում էր հասնել իր նպատակներին։

Արքայադուստրը

Alternative Ending to The Frog Prince *The Brothers Grimm*
Արքայադուստրը չնայած լացկան էր, բայց շատ գեղեցիկ եւ շարմաղ էր, նաև սուտասան։

Թագավորը

The Frog Prince | Your internet book club
Թագավորը խիստ էր, բայց խոսքի տերներ

Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին:

Շատ բան սովորեցի, օրինակ այն, որ մարդ պետք է իր խոսքի տերը լինի, նույնիսկ եթե փոքր ես, ինչպես ես։

Գովազդի՛ր կարդացածդ գիրքը:

Երեխաներ, ես ձեզ խորհուրդ եմ տալիս որ այս գիրքը կարդաք, շատ լավն է։

Posted in Մայրենի, Առցանց ուսուցում

Իմ մայրիկը

Ես մայրիկիս շատ եմ կարոտում, քանի որ նա շատ զբաղված է լինում բոլոր օրերին։ Նա արձակուրդ ու ազատ ժամանակ գրեթե չունի։

Մայրիկս լրագրող է, նա նաև լրատվամիջոցի ղեկավար է, և ես փորձում եմ հասկանալ, որ նա ամեն օր, ամեն ժամ պետք է աշխատի։ Բայց միևնույն է, շատ եմ կարոտում նրան։

Եւ երբ մի քիչ ժամանակ եմ անցկացնում նրա հետ, շատ եմ ուրախանում։

«Իմ ամենասիրած ուտելիքը դու ես, Էմիլի»,-պատասխանում է նա և կծում թուշիկներս։

Ես շատ եմ սիրում իմ մայրիկին։ Նա ինձ համար ամենագեղեցիկ, ու ամենաուժեղ մարդն է։ Ամեն ինչ կարողանում է պատրաստել։ Իմ սիրելի փանքեյքերը պատրաստում է մի քանի րոպեում, որովհետեւ ժամանակի մեջ պիտի ամեն ինչ հասցնի։

Փետրվարին ես ու մայրիկս Աֆրիկա էինք մեկնել եւ ես շատ երջանիկ էի։ Ոչ թե որովհետև տեսա իսկական ընձուղտներ, զեբրեր, ջայլամներ ու առյուծներ, այլ որովհետև մայրիկս կողքիս էր և ես վայելում էի այն ժամանակը, որ նա ինձ հետ էր անցկացնում։

Նա շատ հոգատար է և անում է ամեն ինչ, որպեսզի մենք ոչ մի խնդիր չունենանք։ Նա ինձ շատ է սիրում և փորձում է բոլոր հարցերով օգնել ինձ ու մեծ քրոջս՝ Սոֆիին։ Ես շատ ուրախ եմ, որ հենց նա է իմ մայրիկը։ Ես շատ եմ ուզում իրեն նմանվել և նույնպես հաջողությունների հասնել։

«Մամա, ո՞նց հայտնի դառնամ»,-հաճախ հարցնում եմ ես նրան, իսկ նա ծիծաղում է։

«Գիրք կարդա, զատիկս, գիրք»,-ասում է նա։

Ես գիրք կարդալ չեմ սիրում, բայց հույս ունեմ մի օր ես էլ հայտնի կդառնամ :)))

Ես ու մայրիկս Մավրիկիի կենդանաբանական այգում
Posted in Uncategorized

Մաթեմատիկա

Չափել հյուրասենյակի և ննջասենյակի պարագծերը

հյուրասենյակ

5 լայնուցյուն
7 Երկարուցյուն

P= 5 + 5 + 7 + 7 = 24 մ

Ննջասենյակ

Լայնուցյուն – 4մ
երկարուցյուն – 5մ

P=4 + 4 + 5 + 5 = 18 մ

Posted in Uncategorized

Ծիծեռնակները

Ծիծեռնակներ

 ճնճղուկանմանների կարգի թռչունների ընտանիք։ Հայտնի 179, Հայաստանում՝ 5 տեսակ՝ գյուղական ծիծեռնակքաղաքային ծիծեռնակառափնյա ծիծեռնակժայռային ծիծեռնակշիկագոտի ծիծեռնակ։ Ինքնատիպ կառուցվածքով թռչուններ են։ Կտուցը թույլ է, հիմքում լայն, բերանի բացվածքը՝ մեծ, թևերը՝ նեղ, երկար, պոչը՝ մկրատաձև, ոտքերն ու մատները՝ թույլ զարգացած։

Բոլոր տեսակի այդպիսի թռչունները ապրում են ԵվրոպայումԱսիայումԱֆրիկայում, ինչպես նաև Հյուսիսային Ամերիկայում և Հարավային Ամերիկայում։

Posted in Uncategorized

Բարև Գարուն

Բարև գեղեցիկ գարուն: Երբ որ, դու գալիս ես բոլոր երեխաները խաղում են և հավաքում են ծաղիկներ, իսկ ծնողները հանգստանում, ծառերը մեծանում են բնությունը հարստանում է : Դու միշտ ինձ և բոլորին ուրախություն ես պարգևում և մեզ ազատություն ես տալիս:

Posted in Uncategorized

Խոսող ձուկը

«Խոսող ձուկը»
Լինում է, չի լինում՝ մի աղքատ մարդ։ էս աղքատ մարդը գնում է դառնում մի ձկնորսի շալակատար։ Օրական մի քանի ձուկն է աշխատում, տուն բերում, նրանով ապրում են ինքն ու կնիկը։
Մի անգամ էլ ձկնորսը մի սիրուն ձուկն է բռնում, տալիս իր շալակատարին, որ պահի, ինքն էլ ետ ջուրն է մտնում։ Էս շալակատարը գետափին նստած՝ նայում է, նայում էն սիրուն ձկանն ու միտք է անում։
– Տե՛ր աստված,- ասում է,-սա էլ, որ մեզ նման շունչ-կենդանի է, դու ասա՝ սա՞ էլ մեզ նման ծնող ունի, ընկեր ունի, աշխարհքից բան է հասկանում, ուրախություն կամ ցավ է զգում, թե՞ չէ․․․
Հենց էս մտածելու ժամանակ ձուկը լեզու է առնում։
– Լսի՛,- ասում է,-մարդ-ախպեր։ Ընկերներիս հետ ես խաղում էի գետի ալիքների մեջ։ Ուրախությունից ինձ մոռացա ու անզգույշ ընկա ձկնորսի ուռկանը։ Հիմի, ո՛վ գիտի, իմ ծնողը ինձ որոնում է ու լաց է լինում, հիմի ընկերնեիս տխրել են։ Ես էլ, տեսնում ես, ինչպես եմ տանջվում, շունչս կտրում է ջրից դուրս։ Ուզում եմ էլ ետ գնամ ապրեմ ու խաղ անեմ նրանց հետ էն պաղ ու պարզ ջրերում։ Էնպես եմ ուզո՜ւմ, էնպես եմ ուզո՜ւմ․․․ Եկ, խեղճ արի, ազատ արա ինձ, բա՛ց թող, բա՛ց թող գնամ․․․
Էսպես էր ասում ցա՜ծ, շա՜տ ցած ձենով, ցամաքած բերանը բացուխուփ անելով։ Էս շալակատարի մեղքը գալիս է, առնում է, ետ գցում գետը։
– Գնա՛, սիրուն ձկնիկ, թող լաց չլինի քու ծնողը։ Թող չտխրեն քու ընկերները։ Գնա՛, ապրի՛ ու խա՛ղ արա նրանց հետ։
Ձկնորսը սաստիկ բարկանում է շալակատարի վրա։
– Տո՛, ախմախ,- ասում է,- ես էստեղ ջրի մեջ թրջվելով ձուկն եմ բռնում, դու իմ աշխատանքն առնում ես էլ ետ ջուրը գցո՞ւմ․․․ Դե գնա՛ կորի՛, էլ իմ աչքին չերևա՛ս, էլ իմ շալակատարը չես էս օրից, գնա՛, սովից մեռի՛։
Ձեռի տոպրակն էլ խլում է ու ճամփու դնում։
-Հիմի ես ո՞ւր գնամ, ի՞նչ անեմ, ո՞նց ապրեմ․․․- տարակուսած մտածելով, դառն ու դատարկ վերադառնում է աղքատը դեպի տուն։
Էս տխուր մտածմունքի ժամանակ ճամփին դեմը դուրս է գալի մի մարդակերպ Հրեշ՝ առաջը մի գեղեցիկ կով։
{{Կենտրոն|2}
– Բարի օր, ախպերացու, էդ ի՞նչ ես մոլորել, ի՞նչ ես միտք անում,- հարցնում է Հրեշը։
Աղքատը պատմում է իր գլխին եկածը, թե ինչպես՝ հիմի մնացել է անգործ, անճար ու չի իմանում, թե ոնց պետք է ապրեն ինքն ու իր կնիկը։
– Լսի՛, բարեկամ,-ասում է Հրեշը։- Էս կաթնատու կովը ես քեզ կտամ երեք տարվան ժամանակով։ Ամեն օր էնքան կաթը տա, որ քու կնիկն ու դու կուշտ-կուշտ ուտեք, ապրեք։ Երեք տարին լրացավ թե չէ՝ հենց էն գիշերը կգամ ձեզ հարց կտամ։ Թե հարցիս պատասխանեցիք՝ իմ կովը ձեզ լինի, թե չէ՝ երկուսդ էլ իմն եք, տանելու եմ, ինչ ուզեմ, կանեմ։ Համաձայն ե՞ս։
– Մի բան, որ առանց էն էլ սովից մեռնելու ենք,- մտածում է աղքատը,- կովը կտանեմ, էս երեք տարին կապրենք, մինչև երեք տարվա լրանալն էլ աստված ողորմած է։ Մի տեղից մի դուռը կբացվի, կամ գուցե հենց պատասխանը տալիս ենք, ո՛վ գիտի․․․
-Համաձայն եմ,- ասում է ու կովն առաջն անում, տանում տուն։


3
Երեք տարի կթում են, լիուլի ուտում, ապրում։ Չեն էլ նկատում, թե ինչպես անցավ երեք տարին, և ահա հասնում է նշանակած օրը, որ Հրեշն էն գիշեր պիտի գա։
Մարդ ու կնիկ վերջալուսի տակ տխուր նստում են դռանը, ու միտք են անում, թե ինչ պատասխան տան Հրեշին, կամ, ով գիտի, ինչ կհարցնի նա․ ո՞վ կիմանա Հրեշի միտքը։
– Ա՛յ թե ինչ դուրս կգա, երբ մարդ Հրեշի հետ գործ բռնի․․․ Հրեշի հետ հաշիվ ունենա․․․ Հրեշից լավություն ընդունի․․․- հառաչելով զղջում էին մարդ ու կին, բայց անցկացածն անց էր կացել, էլ հնար չկար։ Իսկ զարհուրելի գիշերը արդեն վրա էր հասնում։
Էս ժամանակ նրանց մոտենում է մի անծանոթ գեղեցիկ երիտասարդ։
– Բարի իրիկո՛ւն,- ասում է,- ճամփորդ մարդ եմ, մութն ընկնում է, ես էլ հոգնած եմ, հյուր չե՞ք ընդունի ձեր տանն էս գիշեր։
– Ընչի՛ չէ, ճամփորդ ախպեր, հյուրն աստծունն է։ Բայց մեզ մոտ վտանգավոր է էս գիշեր։ Մենք Հրեշից մի կով ենք առել էն պայմանով, որ երեք տարի կթենք, ուտենք, երեք տարուց ետը գա մեզ հարց տա, թե պատասխանենք, կովը մեզ լինի, թե չէ՝ իր գերին ենք։ Հիմի ժամանակը լրացել է․ էս գիշեր պիտի գա, ու մենք էլ չգիտենք, թե ինչ պատասխան տանք։ Հիմի մեզ ինչ անի՝ մենք ենք մեղավոր, վայ թե քեզ էլ վնասի։
– Բան չկա, որտեղ դուք, էնտեղ էլ ես,- պատասխանում է օտարականը։
Համաձայնում են, հյուրը մնում է։
Մին էլ կեսգիշերին դուռը դղրդում է։
– Ո՞վ է։  – Հրեշը։ Եկել եմ որ եկել եմ, դե պատասխանս տվեք։
Ինչ պատասխան, սարսափից մարդ ու կնկա լեզուն կապվում է, մնում են տեղները քարացած։
-Մի՛ վախենաք, ես ձեր տեղակ սրա պատասխանը կտամ,- ասում է երիտասարդ հյուրը ու գնում է դեպի դուռը։
– Եկե՜լ եմ,- դռան ետևից ձայն է տալի Հրեշը։
– Ես էլ եմ եկե՜լ,- պատասխանում Է ներսից հյուրը։
– Ո՞րտեղից ես եկել։
– Ծովի էն ափից։
– Ընչո՞վ ես եկել։
– Կաղ մոծակը թամքել եմ, վրեն նստել եմ, եկել։
– Ուրեմն՝ ծովը պստիկ է եղել։
– Ի՜նչ պստիկ, արծիվը չի կարող մի ափից մյուսը թռչի։
– Ուրեմն՝ արծիվը ճուտ Է եղել։
– Ի՜նչ ճուտ․ թևերի շվաքը քաղաք Է ծածկում։
– Ուրեմն՝ քաղաքը շատ Է փոքրիկ։
– Ի՜նչ փոքրիկ․ նապաստակը մի ծայրից մյուսը չի հասնի։
– Ուրեմն՝ նապաստակը ձագ է։
– Ի՜նչ ձագ․ մորթին մի մարդու քուրք դուրս կգա, գլխարկն ու տրեխն էլ՝ ավել։
– Ուրեմն՝ մարդը թզուկ է։
– Ի՜նչ թզուկ․ ծնկան ծերին աքլորը ծուղրուղու կանչի, ձենը ականջը չի հասնիլ։
– Ուրեմն՝ խուլ է։
– Ի՜նչ խուլ․ սարում որ պախրեն խոտ պոկի, նա կլսի։
Հրեշը մնում է կապված–մոլորված, զգում է, որ ներսը մի ուժ կա իմաստուն, համարձակ, անհաղթելի, էլ չի իմանում՝ ինչ ասի, սուսուփուս քաշվում, կորչում է գիշերվա խավարի մեջ։
Սրանք նոր մեռած տեղներիցը ետ են գալի, ուրախանում, աշխարհքովը մին են լինում։ Հետն էլ բացվում է բարի լուսը, և երիտասարդ հյուրը վեր է կենում, մնաք բարով է ասում, որ գնա իր ճանապարհը։
– Չենք թողնի որ չենք թողնի,- առաջը կտրում են մարդ ու կին,- դու, որ փրկեցիր մեր կյանքը, ասա՛, ինչով ետ վճարենք քո լավությունը․․․
– Չէ՛, անկարելի բան է, պետք է գնամ իմ ճանապարհը։
– Դե գոնե անունդ ասա, եթե լավությունդ կորչի, ու չկարողանանք ետ վճարել, գոնե իմանանք, թե ում ենք օրհնելու․․․
– Լավությունը արա ու թեկուզ ջուրը գցի՝ չի կորչիլ։ Ես հենց էն Խոսող ձուկն եմ, որի կյանքը դու խնայեցիր․․․- ասում է անծանոթն ու չքանում ապշած մարդ ու կնկա աչքերից։
Արտաքին հղումներ