Posted in Հորինուկներ, Ձմեռ

Հանելուկ

Այն ի՞նչն է ինչը, որը կանաչ գեղեցիկ ճյուղերով է,

Փայլում է, երբ որ զարդարում ես։

Այն ի՞նչն է ինչը, որը սպիտակ է և թափվում երկնքից,

Շարվում է իրար վրա ստացվում սպիտակ ծացկոց։

Այն ի՞նչն է ինչը, որը ունի կարմիր քիթիկ,

Թռչում է կախարդանքով Ձմեռ Պապիկի համար։

Այն ի՞նչն է ինչը, որ բոլոր երեխաները սարքում են ձյունով,

Քարերով ու գազարով դեմքն են անում, իսկ վերջում թասը:

ի՞նչնե որ երեղաները և ծնողները գնդիկ են ստեղծում են և քցում են իրեր վրեն

կարո՞ղ ես գուշակել իմ հանելուկները դե փորցիր:

Posted in Հորինուկներ

“Մոլորված շնիկները”

Կար, չկար մի Պանդաքս անունով շնիկ կար: Այդ շնիկը մեծ ընտանիք ուներ և նա շատ գոհ էր իր ընտանիքից: Մի օր շնիկը հարցրեց իր մայրիկին.

– Մայրիկ կարո՞ղ եմ գնալ դուրս և խաղալ գնդակով:

Մայրիկը ասաց .

-Իհարկե կարող ես :

Շնիկը ուրախացավ և գնդակով վազեց բակ: Հանկարծ գնդակը ընկավ բերանից, գլորվեց այգում և ընկավ ջուրը: Շնիկը արագ-արագ վազում էր գնդակի հետևից: Սակայն նա չգտավ գնդակը, մոտեցավ ջրին և գոռաց՝ “Մայրիկ”: Նայեց երկնքին, տեսավ, որ մոլորվել է: Անտառում նա զբոսնեց, շատ գեղեցիկ էր՝ իսկական աշուն : Շնիկը հանդիպեց մի այլ շնիկի և նրանք ընկերացան: Նրա անունը Մաքսիմա էր, նրանք սկսեցին միասին խաղալ:

Մի օր էլ շնիկները հանդիպեցին երեխաների: Նրանք եկել էին այգի՝ զբոսնելու: Երեխաները սեբաստացիներ էին, նրանք շնիկներին կերակրեցին: Երբ որ երեխաները գնում էին տուն, շնիկները իրենց հետևից գնում էին, քանի որ չէին ուզում թողնել երեխաներին: Հիմա շնիկները անտառում են ապրում՝ մոլորված: